Հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը տոնեց իր 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումներին մասնակից լինելու համար Երեւանից պաշտոնական պատվիրակություն է մեկնել, որի կազմում են Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրողներ ու թատերական գործիչներ: Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնը Թբիլիսիում ցուցադրեց «Բերնարդա Ալբայի տունը» ներկայացումը, իսկ հայտնի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան «ադամյանցիների» համար ցուցադրեց իր «Ստիքս» բեմադրությունը:
Թբիլիսիի թատրոնի ստեղծագործական կազմը պարգեւատրվել է Հայաստանի «Մովսես Խորենացի» շքանշանով: