Երեկ Ռոբերտ Քոչարյանը կրկին գնացել էր քաղաքապետարան: Այս անգամ նա Երվանդ Զախարյանին չի հորդորել շուտ-շուտ բարձրանալ տանիք ու նայել քաղաքի տանիքներին: Պարզապես ասել է, որ «Մեկ պատուհանի» ներդրումը լուրջ քայլ է տեղեկատվական հասարակություն ձեւավորելու գործում: Ի դեպ, Ռ. Քոչարյանը Ե. Զախարյանին զգուշացրել է, որ իր վերահսկողական ծառայությունն, այնուամենայնիվ, որոշ ժամանակ հետեւելու է այդ համակարգի գործունեությանն ու արդյունավետության աստիճանին: