Բիզնես չունի՞

18/10/2006

«Ես երբեւիցե չեմ ժխտել, որ մաքսային համակարգում կա այդ երեւույթը»,- անդրադառնալով կոռուպցիայի խնդրին` երեկ խոստովանել է Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Նա անդրադարձել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի պնդմանը, թե Մաքսայինի տեղակալ Գագիկ Խաչատրյանը 11 բիզնես ունի եւ եթե չցանկանա էլ՝ կխոչընդոտի շուկայում իր մրցակիցներին: «Ես այս պաշտոնում աշխատում եմ 2001թ., եւ առայսօր Սուքիասյանի բիզնեսներն ավելի են ծաղկել»,- ասել է նա՝ նշով, թե միայն «Գալաքսի» սուպերմարկետն է Խաչատրյանինը, այն էլ՝ «իրենը չէ, բարեկամներինն է»: