Մեր տեղեկություններով, այս օրերին լուրջ բանակցություններ են ընթանում ֆրանսիական «Lafarge» ցեմենտի գործարանի եւ Հայաստանի գործարարներ Միխայիլ Բաղդասարովի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ: Մեր աղբյուրի հավաստմամբ, «Lafarge»-ը ցանկանում է գնել Հայաստանի ցեմենտի գործարանները, որոնք, ինչպես հայտնի է, պատկանում են Գագիկ Ծառուկյանին եւ Միխայիլ Բաղդասարովին: