Օսկանյանն ուզում էր անձամբ լսել

18/10/2006

Օրերս Ղարաբաղում էր գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ում կիրակի օրով ընդունել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ հիմնախնդրի լուծման հեռանկարի շուրջ: Նրանք նաեւ անդրադարձել են ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանամերձ գոտում բնապահպանական իրավիճակի գնահատման նպատակով ԵԱՀԿ առաքելության կատարած աշխատանքի արդյունքներին: Իսկ իրականում, մեր տեղեկություններով, Վ. Օսկանյանը հատուկ ԼՂՀ էր այցելել ու կիրակի, ոչ աշխատանքային օրով հանդիպել էր Արկադի Ղուկասյանին՝ նրանից անձամբ լսելու, որ նա 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն իսկապես չունի: