Առնվազն 90 մարդ զոհվել է եւ 100-ից ավելի մարդ վիրավորվել է երեկ Շրի Լանկայում կատարված ահաբեկչության արդյունքում: Ահաբեկչի վարած մեքենան, որը բեռնված է եղել պայթուցիկով, հարվածել է ռազմական շարասյանը: Ըստ «Ռոյթերսի», վնասվել է անզեն զինվորներ տեղափոխող 15 ավտոբուսներից 13-ը: Ենթադրվում է, որ ահաբեկիչը ներկայացնում էր «Թամիլի վագրեր» ապստամբ կազմակերպությունը: