Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ մերժեց սակագների թանկացման մասին «ԱրմենՏելի» հայտը: Հանձնաժողովը հայտատուի տնտեսագիտական հիմնավորումները գնահատեց ոչ բավարար: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հույս ունի, որ այնուամենայնիվ առաջիկա 45 օրում հանձնաժողովի հետ կկարողանան որոշակի սակագների շուրջ համաձայնության գալ: