Ոտնահարել է

15/10/2006

Նախօրեին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագիծը, որը Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45.000 եվրոյի տուգանք, քննադատել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ հենց Ֆրանսիայի կառավարությունները, Եվրահանձնաժողովը, ԵԽ պատվիրակության փոխնախագահը, «Ակոս» թերթի խմբագիրը եւ այլք: Նրանք շեշտում են, թե այդկերպ Ֆրանսիայի խորհրդարանը ոտնահարել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ խոսքի ազատության հիմնարար իրավունքը: