Տուր՝ ես կպահեմ

15/10/2006

ԱԺ երեկվա նիստում, ուր քննարկվում էր Հակոբ Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, ներկաների տրամադրությունը բարձրացրեց պատգամավոր Մանուկ Գասպարյանը։ Նա նշեց, թե խուլիգանության համար մարդուն «ԿԳԲ-ի պադվալ» չեն տանում, եւ ամեն ինչ հրահանգված է «վերեւից», եւ ուզում են Հակոբյանի ունեցվածքը ձեռքից խլեն։ Իսկ դրա դեմն առնելու համար Գասպարյանն օրիգինալ լուծում է առաջարկել գործընկերոջը՝ ունեցվածքը գրանցել իր անունով։ «Գնա մի 2 տարի նստի, դուրս արի, բայց 15 տարվա աշխատանքդ չտաս դրանց»,- Հակոբյանին հորդորել է Գասպարյանը: