ԱՄՆ-ի հայ ուսանողների 6 հոգանոց մի խումբ, արդեն երեքուկես ամիս է՝ հունիսի 27-ից, ոտքով երթ է կազմակերպել Lոս Անջելեսից մինչեւ Վաշինգտոն՝ շուրջ 5 հազար կիլոմետր, ավտոբուսի ուղեկցությամբ, որի վրա գրված է՝ «Կանգնեցրեք ցեղասպանությունը»: ԱՄՆ-ի հայ ուսանողների միությունը վաղուց էր նման երթ ծրագրում, սակայն այս անգամ երիտասարդները որոշել են ահազանգել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլեւ ընդհանրապես մարդկության պատմությանը հայտնի բոլոր ցեղասպանությունների մասին: