Ով ում է կոչ անում

15/10/2006

Ինչպես հաղորդում է «Ազատություն» գործակալությունը, Ադրբեջանի Արտգործնախարարությունը «մեծ տարակուսանքով եւ անհանգստությամբ» է ընկալել Հայոց ցեղասպանության հերքման համար պատիժ սահմանող օրենքի քվեարկությունը Ֆրանսիայի Սենատում։ «Ցավոք, Հայաստանը եւ իր սփյուռքը, փոխանակ ներդրում ունենալու խաղաղության եւ կայունության գործում, շարունակում են ծայրաստիճան ապակառուցողական դեր խաղալ տարածաշրջանում առկա իրավիճակում։ Հաշվի առնելով, որ այդ նախաձեռնությունը հետագայում կարող է հաստատվել նաեւ Սենատում, Ֆրանսիայի խորհրդարանին կոչ ենք անում տվյալ հարցին մոտենալ ավելի զգույշ, անկանխակալ եւ հավասարակշռված»,- նշված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ: