Լեռնային Ղարաբավշղի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ հոկտեմբերի 13-ին Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԼՂ Մարտակերտի Գյուլիստան բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը ղեկավարում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպրչիկը:
Դիտարկման խմբում ընդգրկվել էին ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Փիթեր Քիին (Մեծ Բրիտանիա) եւ Գյունթեր Ֆոլկը (Գերմանիա): Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, ԵԱՀԿ առաքելությանը չի առաջնորդել իր առաջավոր դիրքեր, ինչի հետեւանքով կողմերի միջեւ տեսողական շփում չի կայացել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: