Նամակ Հյուսիսային Կորեային

15/10/2006

Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հայտարարություն է տարածել: «Հավատարիմ մնալով ՀՀ որդեգրած միջուկային զենքի չտարածման սկզբունքներին՝ ԱԳՆ-ն իր մտահոգությունն է հայտնում ԿԺԴՀ կողմից միջուկային զենքի փորձարկման առնչությամբ, քանի որ այն սպառնում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությանը, այլեւ վնասում է միջուկային զենքի չտարածման ուղղությամբ միջազգային ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ: ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնության կգան միջազգային հանրության հետ, եւ այդ խնդիրը լուծում կգտնի խաղաղ բանակցությունների միջոցով՝ «կասեցնելով միջուկային սպառազինությունների հետագա մրցավազքի վտանգը»: