Իտալական օրեր Հայաստանում

15/10/2006

Հայաստանում Իտալիայի դեսպանատան ու Հայաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեր երկրում անցկացվելու են իտալական մշակույթի օրեր: Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն, ով շատ է գնահատում մշակութային երկխոսությունը, տեղեկացրեց, որ բոլոր միջոցառումները հայ հանդիսատեսի համար կլինեն անվճար: Հոկտեմբերի 14-ին ելույթ կունենա «Ֆրանչեսկա Սելվա» բալետային թատերախումբը, որը կներկայացնի «Կոնֆի դանս» ժամանակակից պարային ներկայացումը: Նոյեմբերին կցուցադրվեն իտալական ֆիլմերը` իտալերեն ու անգլերեն լեզուներով: Իսկ դեկտեմբերին բեմը կտրամադրվի օպերային. իտալացի երիտասարդ օպերային երգիչների մասնակցությամբ կցուցադրվի Վերդիի «Օթելլոյի» բեմականացումը: Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի էլ բոլոր մշակութային միջոցառումները ֆինանսավորելու է Իտալիայի կառավարությունը: Սակայն այս տարի միջոցառումների քանակն ու ծավալն ավելի փոքր կլինի, քան եղել է անցյալ տարի: