Երեկ յուրատեսակ ցույց էր կազմակերպվել Սանկտ Պետերբուրգի Մեծ դրամատիկական թատրոնի առջեւ: Հակավրացական տրամադրություններին արձագանքելով, մի խումբ մարդիկ`«Բասիլաշվիլի, Չխեիձե, հեռացե՛ք Ռուսաստանից» պաստառները պահած լուռ կանգնել էին թատրոնի դիմաց: Թատերասերները հույս ունեին, որ անցորդները կհասկանային իրենց կարգախոսի ու «վրացական որսի» վտանգը: Սակայն շատերն այդ հեգնական կարգախոսը լրջությամբ էին ընդունում ու զարմանում, որ հերթը հասել է սիրված դերասան Օլեգ Բասիլաշվիլուն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Թեմուր Չխեիձեին: Մինչդեռ ցուցադրաբար նման կարգախոս ընտրած մարդկանց նպատակը բոլորովին այլ էր: «Երեկ հրեաներին էին որսում, այսօր` վրացիներին, վաղը ՔԵԶ ուղղված որս կկազմակերպեն»,- գրված էր նրանց մանիֆեստում: