Դեռ չի՞ վաճառվել

12/10/2006

Հունական OTE կորպորացիան երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ ամփոփել է «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթի արդյունքները եւ որոշել է հաղթողին: OTE-ն հայտարարել է, որ «մամլո հաղորդագրության միջոցով ժամանակին կտեղեկացնի «ԱրմենՏելի» գնորդի մասին, որի որոշման գործընթացը դեռեւս չի ավարտվել», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 90%-ը, որ պատկանում է OTE հունական ընկերությանը, 600 մլն դոլարով վաճառվել է արաբական Emirates Telecommunications Corporation (ETISALAT) կոնսորցիումին: