ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը վստահ է, որ ՀՀԿ-ի դեմ «սեւ PR»-ի փորձերից մեկն է նաեւ հակասություններ տեսնել «Բարգավաճ Հայաստանի եւ ՀՀԿ-ի միջեւ: Սակայն նա հավաստիացնում է, որ իրենք ու «Բարգավաճ Հայաստանը» նորմալ մարդկային հարաբերությունների մեջ են, որտեղ ոչ միայն հակասություն չկա, այլեւ՝ «քաղաքական պայմանավորվածություններ»: