Երեկ տեղի է ունեցել «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի նիստ, որտեղ միաձայն որոշվել է, որ հոկտեմբերի 29-ին Երեւանի Աջափնյակ համայնքում կայանալիք թաղապետի ընտրություններում միությունը պաշտպանելու է Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Ռ. Հովսեփյանը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարազատ եղբայրն է: Նշենք նաեւ, որ Աջափնյակում առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ ծագումով ապարանցի են եւ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներ: