Ըստ ԿԲ կանխատեսումների, շուկայի սպասումների ներքո ձեւավորվող տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պահպանման վարկածի պայմաններում, 2007 թ. սեպտեմբերին 2006 թ. սեպտեմբերի նկատմամբ գնաճը կկազմի շուրջ 3.3%, 2006-ի ավարտին՝ 2005-ի վերջի նկատմամբ՝ 5.6%: Այնուամենայնիվ, 2006-ի միջին տարեկան գնաճը չի գերազանցի 3%-ը: Կանխատեսումների ենթատեքստում գնահատվել են տնտեսության առանձին հատվածների ազդեցությունները գնաճի կանխատեսված ցուցանիշի վրա: