ԿԲ-ն շրջագայում է

12/10/2006

Երեկ ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Մովսիսյանն այցելել էին ՀՀ պետական կառավարման ակադեմիա` դասախոսություն կարդալու: Թեման նույնն էր` գնաճի նպատակադրման քաղաքականությունը ՀՀ-ում: Մի անգամ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից այս քաղաքականությունը բացատրվել էր լրագրողներին, մի անգամ էլ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողներին: Սակայն, Վ. Գաբրիելյանի խոսքերով, սա վերջին դասախոսությունը չէ: Այսուհետ ԿԲ պաշտոնյաները պարբերաբար այցելելու են ՀՀ բուհեր: Հավանաբար այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր ուսանողները թեման «5»-ի չեն սովորել: