Ֆրանսիայի կառավարող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության հայազգի ներկայացուցիչ Պատրիկ Դեւեջյանը փոփոխություն է առաջարկել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծում, պնդելով, որ այն չտարածվի հետազոտողների եւ պատմաբանների վրա: Փոփոխության առաջարկին կից հայտարարության մեջ Դեւեջյանը նշել է, որ նախագիծը կկանխի սադրանքները եւ քաղաքական շահարկումները որեւէ օտարերկրյա պետության կողմից՝ նկատի ունենալով, առաջին հերթին, Թուրքիան: