Ռուսաստանում վրացիների հանդեպ դրսեւորվող ազգային խտրականության փաստերի կապակցությամբ Վրաստանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Մենք վրդովված ենք էթնիկ զտումների փաստերով, որոնք անհամատեղելի են 21-րդ դարի հետ, եւ կարելի է միայն ընդհանրության եզրեր անցկացնել 20-րդ դարի ամենասարսափելի դեպքերի հետ»։ Այդ պատճառով էլ Վրաստանի կառավարությունը քննարկում է Եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը»,- երեկ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ըստ նրա, դատարան դիմելու մասին վերջնական որոշում կընդունվի առաջիկայում: