ԱՄՆ-ն ու ՌԴ-ն կպաշտպանեն Սերժ Սարգսյանին

10/10/2006

«Ըստ ամերիկյան ոչ պաշտոնական որոշման՝ Հայաստանում ԱՄՆ-ն կպաշտպանի ոչ թե ռեւոլուցիոն, այլ էվոլյուցիոն քաղաքական գործընթացները,- երեկ IWPR կենտրոնում հայտարարել է ԱՄՆ վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը` հավելելով,- ամերիկյան տեսանկյունից էվոլյուցիոն փոփոխություն կարող է ապահովել Սերժ Սարգսյանը, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ոչ պաշտոնապես կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Ի դեպ, նա նաեւ հայտարարել է. «Այս հարցում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համակարծիք են»: Քաղաքական վերլուծաբանը նաեւ ասել է, որ Հայաստանի բանակն իր պատրաստվածությամբ նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում լավագույնն է. «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն այժմ շատ ուժեղ են, ինչպես սպառազինության, այնպես էլ զինվորների բարոյական ոգու տեսանկյունից»: