Վախներդ չափեք՝ մոմով

10/10/2006

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց, թե Արթուր Բաղդասարյանի Վանաձորի «Միգ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը շաբաթ օրը եթեր չի հեռարձակվելու, որովհետեւ, ՕԵԿ տեղեկություններով, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն արգելել է: Այս առնչությամբ Հ. Քոչինյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց. «Երեւի երազ է տեսել»: Իսկ ի պատասխան հնչող մեղադրանքներին, թե ինքը մարզում զբաղված է մարդկանց հանրապետականացման գործընթացով, իսկ բոլոր նրանց, ովքեր համարձակվում են այլ կուսակցության անդամագրվել, արժանացնում է պատժի, Հ. Քոչինյանն ասաց. «Առաջարկում եմ բոլորի վախը չափել: Եթե վախ չափելու գործիք չունեն, թող մի-մի մոմ առնեն ու գնան ժամ»:

Կարդացեք Արթուրի փողերը կարող եմ հետ տալ