Նախաձեռնություն

10/10/2006

Մեր տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը դիմելու է ՀՀ կառավարությանը առաջարկությամբ՝ փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի այն հոդվածում, որն արգելում է համայնքի ղեկավարին երկու անգամից ավելի առաջադրել իր թեկնածությունը: ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս լուրը՝ հավաստելով, որ խումբն այժմ աշխատում է այդ փոփոխության վրա: