ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը զարմանալի է համարում, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է, թե Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած շրջափակման քաղաքականությունն ազդեցություն չի ունենա ՀՀ տնտեսության վրա: «Կամ մենք պատկերացում չունենք շրջափակման մասին, կամ չունենք որեւիցե տնտեսություն»,- երեկ ասել է Խ. Քոքոբելյանը: Իսկ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն էլ վստահեցրել է, որ կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի հնարավորինս մեղմացնի ռուս-վրացական լարվածության ազդեցությունը մեր երկրի վրա: