Դոմինիկյան Հանրապետությունում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 23-ամյա ծանրորդ, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը 85 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել: Ռուսաստանցի Ասլամբեկ Ադիեւն այս մրցաշարում երկրորդն էր, իսկ բելառուս Անդրեյ Ռուբակովը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ այս առաջնության ընթացքում Հայաստանը ձեռք է բերում թվով 3-րդ բրոնզե մեդալը: Մինչ այդ նման պարգեւի էին արժանացել Արա Խաչատրյանը եւ Մելինե Դալուզյանը: «168 Ժամի» թղթակից Կարապետ Թոմիկյանը շնորհավորում է իր դասընկեր Տիգրան Մարտիրոսյանին եւ ցանկանում նորանոր հաջողություններ: