Խորհուրդ չի տալիս

06/10/2006

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ սադրանքների լեզվով խոսելն անթույլատրելի է: «Որեւէ մեկին խորհուրդ չէի տա Ռուսաստանի հետ խոսել սադրանքների եւ շանտաժի լեզվով: Սա վերաբերում է Վրաստանին»,- ասել է Պուտինը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Երեկ Ռուսաստանի Պետդուման դատապարտել է «Վրաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը» եւ հավանություն է տվել Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանած տնտեսական պատժամիջոցներին: Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, կարծիք է հայտնել, թե Վրաստանի ղեկավարության գործողություններն «ակնհայտ հակառուսական են»: