Երեկ Երեւանի Աջափնյակ համայնքում կայանալիք համայնաքապետի ընտրությանը որպես թեկնածու մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը: Մինչ այդ առաջադրվել էին թաղապետի եւս երեք թեկնածուներ՝ «Ոգու փորձություն» կառույցի անդամ, Աջափնյակի նախկին փոխթաղապետ Նորիկ Գալստյանը, Մանուկ Գասպարյանի «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Իշխան Արշակյանը եւ Իրանագիտության կովկասյան կենտրոնի նախագահ, ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը: