«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը երեկ չի բացառել, որ ռուսաստանյան զորքերն Ախալքալաքի եւ Բաթումիի ռազմակայաններից կարող են դուրս բերվել արագացված կարգով: Իվանովը բացատրել է, որ ռազմակայանների արագացված դուրսբերումը պայմանավորված է Վրաստանում ստեղծված բարդ իրադրությամբ: «Կարծում եմ, բոլորին հասկանալի է մեր զինվորների եւ սպաների վիճակը»,- ասել է պաշտպանության նախարարը: Հիշեցնենք, որ նախատեսված է ռուսաստանյան ռազմակայանները Վրաստանից լիովին դուրս բերել 2008թ.: