Հո ծեծելով չի՞

05/10/2006

Երկարատեւ դադարից հետո երեկ ԱԺ է եկել պատգամավոր, «Գրեյթ Վելլի» ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլի սկզբին Մոսկվայի «Կուտուզով հոլլ» կազինոյի անվտանգության աշխատակիցները նրան դաժան ծեծի էին ենթարկել` կազինոյում տանուլ տված 850.000 դոլարը չվերադարձնելու համար: Ի պատասխան շրջանառվող լուրերին, թե նա Մոսկվայից Հայաստան չէր գալիս` վախենալով, որ իր գործընկեր Ռուբեն Հայրապետյանը «ծեծելու» է իրեն, Արզաքանցյանն ասաց. «Դե թող բռնի` ծեծի, ի՞նչ ասեմ: Ես էլ կարամ շատ մարդիկ բռնեմ` ծեծեմ, բայց ծեծելով ո՞վ ա ինչի հասել»: