Ոչ` հա, ոչ` չէ

05/10/2006

Հարցին` ճի՞շտ է, որ ՀՀԿ-ն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Աջափնյակում թաղապետ է ընտրվելու Ա. Հովսեփյանի եղբայրը, իսկ Արման Սահակյանը կամ իր թիմակիցներից մեկը դառնալու է թաղապետի տեղակալ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Շատ լավ կլինի, որ ընտրված թաղապետը կարողանա նաեւ որոշակի հովանավորներ ունենալ, ինչն օգուտ է թաղամասին: Դեռեւս առաջադրվել է Նորայր Գալստյանը, որն իմ աշակերտն է եղել»:

Երեկ ԸԸՀ-ից մեզ պատասխանեցին, որ բացի Նորայր Գալստյանից ոչ ոք չի դիմել իրենց: