ԵԽ ԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը երեկ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի առաջարկությունը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պայմանավորելու մասին: Ըստ «Ֆրանսպրեսի», Ռենե վան դեր Լինդենն ասել է, թե չի կարելի փոխել խաղի կանոնները խաղի ընթացքում: «Եթե կան լուրջ խնդիրներ, մենք կքննարկենք դրանք, բայց լրացուցիչ պայմաններ չենք ավելացնի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա վերջին Ժակ Շիրակը Երեւանում հայտարարել էր, թե Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: