«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ` ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ կուսակցությանն է վերադարձրել իրեն սպասարկող «ՎԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան, թեեւ կուսակցությունում ներքին որոշում է եղել ավտոմեքենան նրանից, որպես կուսակցության պատվավոր նախագահից, չվերցնել: Այդ մեքենան եղել է Հայկ Բաբուխանյանի անունով: Ի դեպ, Հ. Խաչատրյանն իր գրասենյակի վրա այս դեպքերից հետո փակցրել է «Թանգարան» ցուցանակը: