Առանց օրենսդրական փոփոխությունների

04/10/2006

Սարգիս Աղաբեկյան, գործարար, իրավաբան
«Դրամի արժեւորումը տնտեսությանը միանշանակ խանգարում է: 1,5 մլրդ դոլարի տրանսֆետները գնում են ներմուծող մի քանի ընկերությունների գրպանները: Տնտեսության իրական հատվածը մրցունակ չէ: Այսօր արտադրություն չի զարգանա, ավելի ձեռնտու է աշխատել ներմուծման ուղղությամբ: Իմ պատկերացմամբ, արտարժույթը կարելի է քաշել նաեւ դրամի էմիսիայի միջոցով, դրանից երկիրը չի քանդվի: Այդ արտարժույթը կարելի է ուղղել արտաքին պարտքի մարմանը կամ պետական ծրագրերին: Այսօր դա հնարավոր է անել առանց մեծ օրենսդրական փոփոխությունների»: