Սուրեն Բեկիրսկի
«Երբ խոսում են հասարակ քաղաքացու մասին, ես հիշում եմ «Միմինո» ֆիլմի հայտնի նախադասությունը. «Այդ Խաչիկյանը ե՛ս եմ»: Մենք՝ արտադրողներս, արդեն մի 10 տարի է՝ մեր սեփական միջոցներով ենք մեր բեռը տանում: Երկրում տագնապալի վիճակ է բոլորի համար: Հասարակությունում բեւեռացումն այն աստիճանի է հասել, որ դա միայն տագնապ չի կարելի անվանել: Այստեղ միայն տակտիկական քայլերի մասին խոսելն ավելորդն է: Այսօրվա քաղաքականությունն արտադրողին դուրս է մղելու ցանկացած շուկայից, նույնիսկ` ներքին շուկայից: Խաղի կանոնները, օրենքները բոլորի համար մեկն են, բայց դրանք տարբեր ձեւի են կիրառվում առանձին սուբյեկտների նկատմամբ»: