Սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ի ժամը 18:00-ն այն ժամկետն է, որի ընթացքում պետք է Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները պաշտոնապես դիմեն Աջափնյակի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` առաջադրվելու համար: Երեկ սակայն, ինչպես վստահեցրել է ԸԸՀ նախագահ Սամվել Երանյանը, որեւէ թեկնածու չի դիմել իրենց: Մեր տեղեկություններով, միակ թեկնածուն, որ կդիմի Սամվել Երանյանին` լինելու է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը: Մյուսները, բնականաբար, չնայած իրենց հայտարարություններին` կտեղեկացնեն, որ այլեւս նման հետաքրքրություններ չունեն այդ համայնքում: