Հիմա էլ` ավիաբազա

03/10/2006

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են հարցեր, որոնք կապված են Հայաստանում ՌԴ ավիաբազա տեղակայելու հետ: Նախօրեին այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը: «Որոշվել է տեղը, ուր տեղակայվելու են ռուսական ՄԻԳ-29 կործանիչները, որ Հայաստանի ՀՕՊ-ի հետ հսկում են Հայաստանի օդային տարածությունը»,- ասել է նա: Սեպտեմբերի 25-28-ը Երեւանում տեղի ունեցած նիստի արդյունքի հիման վրա ստորագրվել է փաստաթուղթ, համաձայն որի` փոփոխություն է կատարվել Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված ծախսերի հաշվարկի եւ մարման կարգի մասին համաձայնագրում: