Աբխազիայի խորհրդարանը երկրի նախագահից եւ կառավարությունից պահանջել է դադարեցնել բանակցությունները Վրաստանի հետ, մինչեւ այդ երկիրը դուրս չբերի իր ռազմական կազմավորումները Կոդորի կիրճի վերին հատվածից: Խորհրդարանի ընդունած փաստաթղթում նշված է, թե Վրաստանի կողմից Կոդորի կիրճի վերանվանումը` «Վերին Աբխազիա», վրացական զորքի տեղակայումն այդ վայրում եւ «Աբխազիայի կառավարության» տեղափոխումը Թբիլիսիից Չխալտա գյուղ «ցուցադրում են Վրաստանի ղեկավարության սադրիչ քաղաքականությունը»: