Ամեն ինչ գիտի

03/10/2006

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ հայտարարել է, թե արդեն երրորդ տարին է, օրենքով գողերի ԱՊՀ «սխոդկան» տեղի է ունենում ՀՀ-ում: Այս տեղեկությունը, ինչպես պնդել է նա, իրեն տրամադրել է Ոստիկանության բարձրաստիճան մի պաշտոնյա, ով, ըստ Կարապետյանի, չի հասկացել, թե ինչո՞ւ են «օրենքով գողերը» հավաքվում ՀՀ-ում: Նա իր «աղբյուրից» չի հետաքրքրվել, թե ինչո՞ւ Ոստիկանությունը չի պայքարում դրա դեմ. «փոքր եւ տոտալիտար ՀՀ-ում յուրաքանչյուր գործողության դեմ յուրաքանչյուր պայքար առանց քաղաքական ղեկավարության չի լինում»,- վստահ է Ա. Կարապետյանը, դրա համար էլ չի հարցրել իր ծանոթ ոստիկանից: