Ռուսական հեռուստատեսության ամենաշոկային ու ամենահումորային նախագիծը` «Քոմեդի քլաբը» շուտով փոխելու է իր հասցեն ու ամենամեծ սփռումն ունեցող «Առաջին» ալիք է տեղափոխվելու: Արդեն նոր նկարահանումներ են իրականանում, թեեւ եթերի ստույգ օրն ու ժամը դեռ որոշված չեն: «Քոմեդի քլաբի» գլխավոր գործող անձինք` Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան ու Գարիկ Խառլամովը կշարունակեն ելույթ ունենալ սեղանների շուրջ նստած հյուրերի առջեւ, սակայն հաշվի առնելով հեռուստալսարանի բազմազանությունը, նրանք որոշակիորեն կփոխեն իրենց ռադիկալ հումորի ուղղվածությունը: «Ամենակարեւորն այն է, որ մեզ չի կարելի միօրինակության մեջ մեղադրել: Այո, մենք «գոտկատեղից ներքեւ» հումոր ունենք, բայց շատ են նաեւ «գլխից բարձր» կատակները»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը: