Դանիացի հայտնի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները: «Հակաքրիստոս» անվանումն ունեցող ֆիլմը սարսափ ֆիլմերի սկզբունքով է կառուցվելու եւ հիմնվելու է այն վարկածի վրա, ըստ որի` աշխարհը ոչ թե Աստված է ստեղծել, այլ՝ Սատանան: Իր համարձակ նորամուծություններով ու կինոէքսպերիմենտներով հայտնի ռեժիսորը որոշել է հրաժարվել տաղավարային նկարահանումներից եւ դեկորացիաներից ու օգտագործել միայն բնությունն ու բնապատկերները: