Գյուղացին ու ինտերնետը

03/10/2006

Հնդկաստանի գյուղական շրջաններում շուտով ավելի քան 100 հազար համակարգչային կրպակներ են հայտնվելու, որոնց շնորհիվ գյուղացիները մուտք կունենան ինտերնետ: Հնդկաստանի Գիտության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այդ նախագիծն իրականացնելու համար 1,3 մլրդ ամերիկյան դոլար է հատկացրել: Հետաքրքիրն այն է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայտնի Հնդկաստանի 1մլրդ բնակչության 70 տոկոսը գյուղի բնակիչներ են, որոնք առհասարակ տեղյակ չեն՝ ինչի՞ համար է համակարգիչը: Այդ նախագիծն օգնելու է երկրում համակարգչային գրագիտությունը բարձրացնելու գործում: Նախագիծն իրականացվելու է գյուղերի էլեկտրիֆիկացման եւ ճանապարհաշինական ծրագրերին զուգահեռ, քանի որ շատ գյուղեր զուրկ են էլեկտրականությունից եւ կոմունիկացիոն ցանցերից: