«Credit Agricole» ֆրանսիական բանկային խումբը գնել է «Հայգյուղփոխբանկի» (ACBA) բաժնետոմսերի 28%-ը: Այսուհետ բանկը կոչվելու է ACBA Credit Agricole Bank: Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանի խոսքերով, գործարքի արժեքը կազմել է 2.8 մլրդ դրամ: «Credit Agricole» ընկերության կողմից իրականացված ներդրումների շնորհիվ բանկի կանոնադրական կապիտալը հասել է 10 մլրդ դրամի: ՀՀ ԿԲ նախագահի հավաստմամբ, «Credit Agricole»-ի մուտքը հայկական շուկա լուրջ խթան է ՀՀ բանկային համակարգի զարգացման համար: Հանրապետության գլխավոր բանկիրի խոսքերով, այս գործարքը նշանակում է, որ ՀՀ բանկային ոլորտը գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար, եւ այն կխթանի մրցակցությունը բանկերի միջեւ: