Չեն մասնակցելու

29/09/2006

Երեկ «Փաստարկ» ակումբում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը հայտարարել է, որ «Արդարություն» դաշինքը չի մասնակցելու Ընտրական օրենսգրքի քննարկումներին, որովհետեւ նրա մի քանի սկզբունքային առաջարկները չեն ընդունվել: Նա ասել է նաեւ, որ նույնիսկ չեն մասնակցելու Հայաստան ժամանած Վենետիկի փորձագետների մասնակցությամբ քննարկումներին: Սակայն վենետիկցիների հետ առանձին հանդիպում կլինի: Ըստ Ռ. Խաչատրյանի, նախատեսված է խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ առանձին հանդիպում: