Զատուլինն՝ Արցախում

29/09/2006

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու փոխադարձ ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզելու անթույլատրելիությունը: