Չի կարելի

29/09/2006

Նախորդ շաբաթվա վերջին Բեռլինում մասնակցելով է 10-րդ «Բերթելսման» ֆորումին, ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե չի կարելի ժողովուրդներին պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով զրկել ինքնորոշման իրավունքից: «Եթե աշխարհն առաջնորդվեր նոր նախադեպեր ստեղծելու երկյուղով, ապա աշխարհի պետությունների կեսը գոյություն չէր ունենա»,- Բեռլինում հայտարարել է Վ. Օսկանյանը եւ հավելել, թե, միեւնույն ժամանակ, պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնց հիմնական սկզբունքը կլինի այն, թե «արդյոք պետությունն ունի՞ գոյատեւման բարոյական հեղինակություն»: