Սեպտեմբերի 23-ին «հակակրիմինալ համաժողովրդական ճակատ» ձեւավորելու կոչ է արել ՍԻՄ փաստացի նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նաեւ հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այժմ գտնվում է կրիմինալ դաշտում, բայց մի քիչ առանձնացած: Ըստ Հ. Բաբուխանյանի, ԲՀԿ-ն փորձում է կամուրջներ ստեղծել թե՛ կրիմինալ, թե՛ հակակրիմինալ դաշտերում: ՍԻՄ-ը ԲՀԿ-ին կոչ է անում վերանայել իր հարաբերություններն իշխանությունների հետ եւ հայտարարել, որ հակակրիմինալ ճակատի մաս է կազմում: