Սենատը պաշտպանել է

29/09/2006

Օրերս ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրենքի նախագծի ուղղմանը, որն արգելք է դնում Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու-Կարս երկաթուղու կառուցման նախագծի ֆինանսավորման վրա: Ձեռնարկված միջոցը ԱՄՆ-ի «Էկսիմբանկին» արգելում է որեւէ օգնություն ցույց տալ «ՀՀ-ն շրջանցող, Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը միացնող երկաթուղիների կառուցման կամ նախագծի մշակման համար»: «Հայաստանը ԱՄՆ-ի թանկագին բարեկամն է, եւ մեր կառավարությունը չպետք է օժանդակի Հարավային Կովկասում ծրագրերի եւ նախաձեռնությունների՝ որոնցում Հայաստանը չի մասնակցում»,- հայտարարել է սենատոր Սանտորումը: