Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը վնասազերծել է մի հանցախումբ, որում ընդգրկված էին «օրենքով գող» Յունուս Նազարովը եւ երկու այլ «քրեական հեղինակություններ»՝ Մուբարիզ Հաջիզադեն ու Շամիլ Մեհտիեւը: Ըստ day.az-ի, բանդայի բոլոր երեք անդամները կալանված են: Նազարովից բռնագրավվել է շուրջ 10 գրամ, Հաջիզադեից՝ 5 գրամ հերոին, Մեհտիեւից՝ շուրջ 10 գրամ ափիոն: